copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:20 09-03-2022

Հակակոռուպցիոն կոմիտեի «խառը ֆեն արած» առյուծն ու Կոշչեի սնդուկը զվարճացրել են մարդկանց

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի զինանշանը զվարճալի քննարկումների տեղիք է տվել. առանց ձողի ալիքաձեւ Եռագույն դրոշ, «խառը ֆեն արած» բաշով խռոված մի առյուծ, որ թաթը դրել է Կոշչեյ Անմահի մասին հեքիաթից հայտնի կողպված սնդուկի վրա…Ներկայիս Հայաստանում զինանշանների վրա գտնվող առյուծների բախտը ընդհանրապես չի բերում:

ՀՀ նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, որ դեռեւս 2012 թվականից զբաղվում է զինանշանի հարցերով, տարբեր հարցազրույցներում բարձրաձայնում էր, որ ՀՀ պետական զինանշանի վրայի առյուծն այնքան աղավաղված է, որ «սմայլիկ» է հիշեցնում, իսկ թուրը կոտրված է եւ շղթայված, ինչը վատ խորհուրդ ունի: Նրան այդպես էլ լսող չեղավ, չընդունվեց նաեւ ՀՀ նախագահին կից Զինանշանագիտության խորհուրդ ունենալու վերաբերյալ Աղամյանի առաջարկը: Այդ մարմինը, ըստ նկարչի, պետք է հետեւեր բոլոր զինանշաններին ու խորհրդանիշներին, որոնք կիրառվում են պետական կառույցներում:

Ցավոք, այժմ ունենք այն, ինչ ունենք: Իսկ զինանշանագիտությունը լուրջ գիտություն է, որի արմատները հասնում են մինչև միջնադար:

Օրինակ՝ Անի քաղաքի զինանշանին պատկերված էր հովազ, Բագրատունիների զինանշանին՝ առյուծ, Կամսարականներինը ցուլ էր… Փառահեղ այս շարքը կարելի է շարունակել՝ հասնելով մինչեւ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած Կիլիկյան թագավորության առյուծին, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո, բայց դրանից մեր անմխիթար ներկան չի փոխվի:

Կոլլաժը՝ Էդուարդ Քանքանյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում