copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:13 30-06-2022

Ժաննա Անդրեասյանը ՀԲ ծրագրերի ղեկավարին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել. «ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: Մենք ողջունում ենք ՀԲ-ի նախաձեռնությունը՝ ՀԲ-ԵՄ հավատարմագրային հիմնադրամի Պետական-մասնավոր գործընկերության բաղադրիչին աջակցելու նպատակով, և կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, և նմանօրինակ առաքելությունների նշանակությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ»:

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախագծված ծրագրերից մի քանիսը:

Ելենա Տիմուշևան բարձր է գնահատել ՀԲ առաքելությանը ՀՀ պետական գերատեսչությունների աջակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն արդյունավետ և նպատակային կլինի:

«Առաքելության հիմնական նպատակներն են խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ՊՄԳ զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները բացահայտելու և Հայաստանում ՊՄԳ հնարավորությունների պահանջարկը գնահատելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՄԳ ստորաբաժանումում և այլ ճյուղային նախարարություններում աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների հաջորդ քայլերը համաձայնեցնելու համար»,- ասել է Ելենա Տիմուշևան և հավելել, որ ՊՄԳ ծրագրի շրջանակում պետական գերատեսչությունների համապատասխան օղակների միջոցով նախատեսվում է տեխնիկական աջակցություն ցույց տալ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում գործող կառույցներին:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայումս իրականացնում է դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիր, ուստի մեծ հետաքրքրություն կա մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու առումով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում