copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:31 28-06-2022

3 ամիս հետո պատերազմի վտանգ կա

Արդյո՞ք նոր պատերազմի վտանգ կա։ Եվ ե՞րբ են վերադարձվելու հայ գերիները։ Այս թեմաներն ամենաուշագրավն էին վարչապետի՝ հունիսի 27-ի ասուլիսում։

Գերիների վերաբերյալ նա պատասխանեց հետևյալը. «Գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Եվ ես կարծում եմ, որ սա սկզբունքային հարց է։ Մենք, ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի գերեվարված մեր եղբայրների վերադարձն ապահովենք»։ Որքան էլ ցավալի է, բայց սա նշանակում է, որ գերեվարված հայերն, ըստ էության, պատանդ են ոչ միայն թուրք-ադրբեջանցիների ձեռքում, ինչի մասին փաստացի վկայություններ կան, այլև ռուսների ձեռքում։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ գերիները ազատ կարձակվեն, երբ բավարարվեն ռուս-թուրք-ադրբեջանական ակնկալիքները, որոնցից առաջնայինը Սյունիքի ճանապարհի հարցն է։

Ասուլիսի ամենասենսացիոն նորությունն այն էր, որ Ադրբեջանը երկու անգամ չեղարկվել է բանակցային հանդիպումները, որոնցից մեկը պիտի տեղի ունենար Բրյուսելում, իսկ հետո հայտարարել, թե ՀՀ-ն հրաժարվում է Բրյուսելում բանակցելուց։ Եվ դա անելով՝ չբարեկամները «կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի»։ Վարչապետը ցույց տվեց, որ Ադրբեջանը, ընդառաջ գնալով ՌԴ նկրտումներին, փորձում է վիժեցնել բրյուսելյան գործընթացը, որպեսզի բանակցությունները վարվեն Մոսկվայի միջորդությամբ ու բավարարվեն ռուս-թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները։ Մեկ այլ հարցի պատասխանելիս վարչապետն ակնարկեց. «Նրանք նոր պատերազմի լեգիտիմություն են փորձում ձևավորել։ Այն կսկսեն 3 ամսից, 3 տարուց, թե 30 տարուց՝ դա ուրիշ խնդիր է»։ Այսիպիսով՝ վարչապետն ահազանգեց, որ առնվազն 3 ամիս հետո պարտերազմ կարող է սկսվել։ Միաժամանակ փորձեց հավաստիացրել Արևմուտքին, որ չի փախչում բրյուսելյան գործընթացից։ Հետևաբար՝ նոր պատերազմը լեգիտիմ չի կարող լինել։

Ուշագրավ է նաև այն, որ վարչապետը խուսափեց Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանելուց և խոսեց աշխարհակարգի փլուզման մասին՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը միայնակ չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը։ Պատասխանից պարզ չդարձավ, թե ով է սպառնում ՀՀ անվտանգությանը և այդ սպառնալիքի հետ ինչ առնչություն ունի Լավրովը։ Թեև ՀՀ վարչապետն ուղիղ չասաց, որ աշխարհակարգի փլուզման հետևանքով արտաքին քաղաքական և անվտանգային հայեցակարգերի վերանայման խնդիր է ծագել, այնուամենայնիվ, հույս կա, որ Արևմուտքը կընկալի ակնարկը, կզսպի ռուս-թուրք-ադրբեջանական նկրտումները և նոր պատերազմ չի սկսվի 3 ամիս հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ