copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:41 28-06-2022

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում: Մասնավորապես՝ Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, կապալառու կազմակերպության տնօրենի հետ քննարկել ծրագրի հետագա ընթացքը: Ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե հիմնակմախքների կառուցման աշխատանքներ:

Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում էր, որտեղ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Կապալառու կազմակերպության տնօրենի հետ դիտարկվել են նախագծին և սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատանքների կազմակերպման մանրամասները: Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանի ուղեկցությամբ կոմիտեի ղեկավարն այցելել է նաև Ջրառատի մշակույթի տուն, որտեղ մինչև մարզադպրոցի կառուցումը մարզվում են ապագա չեմպիոնները: Նա բարձր է գնահատել անբարենպաստ պայմաններում անգամ մարզումները կազմակերպելու ջանքերը և ընդգծել ճանաչված մարզիկների անունը կրող մարզական կենտրոնների ձևավորման կարևորությունը. «Վարչապետի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության որոշումներով այս ուղղությամբ մեր երկրում իրագործվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն սպորտի զարգացման, այլև դպրոցից դուրս երեխաների դաստիարակության, առողջ ապրելակերպի կազմակերպման առումով»:

Մարզական նշանակության վերոհիշյալ երկու կառույցներից բացի պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 3 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների և «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման և վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր, որոնցից 19-ի շինարարությունն արդեն ընթանում է: Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ընթացիկ որոշ խնդիրները հաղթահարելով՝ բոլոր ծրագրերը կիրագործվեն սահմանված ժամկետում: Հիմնական թերացումը, որն արձանագրվում է պարբերական շրջայցերի ժամանակ, շինհրապարակներում աշխատանքային ոչ պատշաճ միջավայրն է: Վերջին այցի ժամանակ ևս կապալառու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց խնդրիը և հանձնարարվեց խստորեն պահպանել շինհրապարակում աշխատանքային կանոնները։

Պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկշինհրապարակներում՝ աշխատանքայինպատշաճ միջավայրը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ