copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 26-06-2022

Հնագետները Պոմպեյում պեղումների ժամանակ հնագույն կրիա են հայտնաբերել և նրա ձուն


14 սանտիմետրանոց բալկանյան կրիայի կամ Հերմանի կրիայի մնացորդները և նրա ձվերն են հայտնաբերվել հնագետների կողմից Պոմպեյում՝ հռոմեական քաղաքում, որը թաղված է մ.թ. 79 թվականին հրաբխի ժայթքման մոխրի տակ: Կենդանին հայտնաբերվել է պահեստի կավե հատակի տակ և հավանաբար սատկել է Վեզուվի ժայթքումից առաջ, հայտնում է Euronews.com-ը։

«Նա իր համար փոս է փորել, որտեղ պատրաստվում էր ձու ածել, բայց չի կարողացել դա անել, ինչը, հավանաբար, նրա մահվան պատճառն է դարձել», - բացատրել է մարդաբան Վալերիա Ամորետտին, որը մասնակցել է պեղումներին: Արտասովոր գտածոն ուսումնասիրվել է Ստաբյան բաղնիքների պեղումների ժամանակ, որն ավերվել է 62 թվականին: Ավելի վաղ այստեղ շքեղ վիլլա է կանգնած եղել՝ նրբագեղ խճանկարներով և պատի վրա արված պատկերներով, որը կառուցվել էր մ.թ.ա 1-ին դարում և վնասվել ամենահայտնի հրաբխի ժայթքումին նախորդած երկրաշարժից:

Ըստ երևույթին, երկրաշարժից հետո ոչ բոլոր տուժած տներն են վերակառուցվել, և թաղամասերը, նույնիսկ կենտրոնականները, կարող էին այնքան լքվել, որ վայրի կենդանիներ սկսեին բնակություն հաստատել այդտեղ։ Միևնույն ժամանակ, հանրային բաղնիքների ավելի ուշ հայտնվելը ցույց է տալիս, որ Պոմպեյը դեռևս աստիճանաբար վերածնվում էր աղետներից հետո, միայն նրա համար, որ ամբողջովին ավերվեր և մեկ օրում հողի տակ հայտնվեր մ.թ. 79-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում