copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:19 08-12-2021

Կահիրեում հնագետները հայտնաբերել են  կնոջ և տղամարդու մումիաներ՝ ոսկե լեզուներով

Daily Mail-ը հայտնել է, որ Կահիրեում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մումիաներ՝ լեզուների փոխարեն ոսկե փայլաթիթեղներ։

Պարբերականի տվյալներով՝ մարմինները հուղարկավորվել են առանձին դամբարաններում՝ կրաքարե սարկոֆագներում։ Դրանք պատկանում են Հին Եգիպտոսի պատմության ուշ շրջանին (մ.թ.ա. 658-525 թթ.):

Հնագետները պարզաբանում են, որ դամբարանները կառուցվել են միմյանց կողքի, բայց թե կյանքի օրոք ովքեր են եղել այդ տղամարդն ու կինը՝ այս պահին անհնար է իմանալ։

Տղամարդու գերեզմանը կնքվել է, կողոպտիչները չեն հասել այնտեղ, ուստի մնացորդները լավ են պահպանվել։ Դիակի մոտ մասնագետները հայտնաբերել են մի քանի արտեֆակտ, այդ թվում՝ սրբազան բզեզի տեսքով հմայիլ, թաղման արձանիկներ և ծիսական անոթներ։

Կնոջ աճյունը ավելի վատ է պահպանվել, քանի որ գերեզմանը բացել են կողոպտիչները։ Մումիաների ոսկե լեզուները լավ վիճակում են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում