copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:01 26-06-2022

Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառում է արել.

«Հայրենի օրենսդրությամբ ի սկզբանե գործել է քաղաքացիության ձեռք բերման «արյան» սկզբունքը, ուստի երեխայի ծնվելու վայրը որևէ նշանակություն չունի. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ԱՆԿԱԽ ԾՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն» («Քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս):

Իսկ եթե այս հարցը ոմանց համար արժեք ունի նաև խորքային համընդհանուր շահեր պաշտպանելու տեսանկյունից, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի միջամտեն և պարզեցնեն ծնունդով (ոչ թե «ազգությամբ», քանզի շատ երկրների օրենսդրությունը թույլ չի տալիս բացահայտելու ազգությունը, օրինակ՝ Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔ ԵՆ») հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը։

Ներկայումս դա աննախադեպ հրատապություն է ձեռք բերել, հատկապես ՌԴ֊ում բնակվող մեր ազգակիցների համար, որոնք արտասահմանյան տարբեր ոլորտներում՝ կրթական, գործարար, մշակութային և այլն, բախվում են լրջագույն բացահայտ խտրական դրսևորումների հետ և չեն կարողանում առանց տևական բյուրոկրատական քաշքշուկների հաղթահարել այդ խոչընդոտները։

Խնդրեմ, հրաշալի առիթ է ստեղծվել, որ առնվազն մեր հայ ուսանողները, ձեռք բերելով երկքաղաքացիություն, ի զորու լինեն անարգել շարունակելու ուսումը և պիտանի լինել նաև իրենց Երկրին ...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից