copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:57 25-06-2022

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ