copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 25-06-2022

ՌԴ-ն առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Բելառուսի տարածքից. Ուկրաինայի ռազմական հետախուզություն

Հունիսի լույս 25-ի գիշերը ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերի ուղղությամբ, երբ գտնվել են Բելառուսի օդային տարածքում։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Դրա համար գործարկվել է վեց Տու-22Մ3 ինքնաթիռ, որոնք արձակել են 12 Х-22 թևավոր հրթիռ։ Արձակման բնագիծը Պետրիկով քաղաքի շրջանն է, Մոզիրից ոչ հեռու, Ուկրաինայի պետական ​​սահմանից մոտավորապես 50-60 կիլոմետր հեռավորության վրա»,- պնդում է ռազմական հետախուզությունը։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով, սա առաջին անգամ է, երբ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ ավիահարվածներ է հասցնում անմիջապես Բելառուսի տարածքից։ «Այսօրվա հրետակոծությունն ուղղակիորեն կապված է Կրեմլի իշխանությունների ջանքերի հետ՝ Բելառուսին ներքաշելու ուկրաինական պատերազմի մեջ որպես անմիջական մասնակից»,- հայտարարել է հետախուզության վարչությունը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հունիսի 25-ի առավոտյան իր ամփոփագրում չի հայտնել Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերին ուղղված ավիահարվածների մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ