copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:55 25-06-2022

Թաիլանդում երկու շաբաթվա ընթացքում 9 մարդ է հոսպիտալացվել մարիխուանայի օրինականացումից հետո

Թաիլանդում կանեփի օրինականացումից երկու շաբաթ անց առնվազն 9 մարդ է հոսպիտալացվել դրա օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնում է Asia News Network-ը։

Մարիխուանայի օգտագործումից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Բանգկոկի երեք հիվանդանոցներում։ Բժշկական հաստատության խոսնակը հայտնել է, որ հիվանդների մոտ նկատվել է զարկերակի հաճախության բարձրացում, արյան ճնշման տատանումներ, գլխապտույտ, սրտխառնոց կամ փսխում:

Մանասի բաժանմունքի գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով՝ հոսպիտալացվածներից շատերը սկզբում կանեփ են փորձել ռեկրեացիոն նպատակներով, ոմանք պատահաբար կանեփ են օգտագործել սննդի հետ։ Բժիշկը հավելել է, որ որոշ արտադրողներ իրենց ճաշատեսակներին ավելացնում են կանեփն ու դրա արտադրանքը՝ առանց իրենց հաճախորդներին այդ մասին տեղեկացնելու։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը