copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:55 25-06-2022

Զենք մատակարարելու տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զենքի եւ սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը եւ առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին:

Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ` զենք ներկրելու համար: Ի դեպ, Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նա անցնում է Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը մարտի 14-ին փոխվեց` գրավի դիմաց ազատ արձակեցին, որպեսզի զենքի մատակարարման գործընթացը մտնի բնականոն հուն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում