copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:49 23-06-2022

Դատական համակարգն ամբողջությամբ խրված էր քաղաքական պրոցեսների մեջ, որին նա երբեք դեմ չի արտահայտվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի մասին

«Ես վստահ եմ, որ եթե ամբողջական ձայնագրությունը պարոն Վարդազարյանը ներկայացնի, դա իր համար բավական լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- Հանրայինի եթերում հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, պատասխանեց. «Ես ընդհանրապես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից։ Նոյեմբերի իննի իրադարձություններից հետո Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը, բոլոր մեղադրյալներին, երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու, պարոն Վարդազարյանի կոչը և կարծես բոլոր մեղադրյալներն ազատվեցին կալանքից, ավելին ասեմ՝ շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին և պատահական չէ, որ այսօր էլ՝ մասսայական անկարգության գործերով ընդամենը մեկ-երկու մարդու գործ է քրեական պատասխանատվության ընթացքում, որովհետև ամբողջը խափանվեց։ Ակնհայտ էր, որ մեր դատական համակարգն ամբողջությամբ խրված էր քաղաքական պրոցեսների մեջ, որին ԲԴԽ նախագահը երբեք դեմ չի արտահայտվել»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել