copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:02 23-06-2022

Տանզանիայում կապիկների ոհմակը նորածին երեխա է առևանգել

Տանզանիայում մեկ ամսական երեխա է մահացել այն բանից հետո, երբ նրան առևանգել են կապիկները։ Մոր խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել տանը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ երեխային կրծքով կերակրելու ժամանակ կապիկների ոհմակը տուն է ներխուժել։ Երեխայի մայրը սկսել է բղավել և օգնության կանչել հարևաններին։ Չնայած մարդկանց ջանքերին՝ երեխային վերադարձնել չի հաջողվել․ կենդանիները նրան տարել են իրենց հետ։

Մարզային ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ ընտանիքը կարողացել է կապիկների հետքի վրա դուրս գալ և գտնել երեխային, սակայն հիվանդանոց տեղափոխելուց հետո երեխան մահացել է։ Բժիշկները հայտնել են, որ նրա մահվան պատճառը գլխի և պարանոցի վնասվածքներն են եղել։

Ավելի ուշ ոստիկանությունը դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով զգոն լինել ազգային պարկից մարդկանց մոտ դուրս եկող կապիկների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում