copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:45 15-05-2021

Չինաստանը հայտարարել է փորձերի համար կապիկների սուր պակասի մասին

Լաբորատոր կապիկների բուծման և զարգացման չինական ասոցիացիայի քարտուղար Չժաո Շենլին ասել է, որ ՉԺՀ-ում լաբորատոր կապիկների սուր պակաս կա: Հաղորդում է Sixth Tone-ը:

Այս կարծիքի հետ համաձայն է Jiangsu Johnsen Bioresource Co ընկերության սեփականատեր Սո Չժան Վենը, որը կապիկներ և որսորդական շներ է բուծում Չինաստանի արևելքում: Նա նշել է, որ երկրում կապիկների մեծ պահանջարկ կա, բայց բուծողները չեն կարողանում ապահովել արտադրության պահանջվող ծավալները:

Այս պահին կապիկների արժեքը հասել է 9.6 հազար դոլարի և շարունակում է աճել: Մինչդեռ 2016 թ. կենդանու արժեքն ընդամենը երկու հազար դոլարից մի քիչ ավելի էր: Մասնագետները կարծում են, որ պրիմատների գինը պայմանավորված է նրանց մեծացնելու դժվարությամբ, քանի որ դրա համար պահանջվում է ութ տարի:

Նշվում է, որ փորձերին կարող են մասնակցել միայն այն կենդանիները, որոնց մարդն է պահել: Նախքան լաբորատորիա մտնելը կապիկները պետք է մի շարք թեստեր անցնեն:

Չինաստանում արգելված է վայրի կենդանիների առևտուրը, այս հրամանագիրն ընդունվել է 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման ժամանակ: Բացի դրանից՝ լաբորատորիաների համար անհրաժեշտ կենդանիների որոշ տեսակներ ՉԺՀ-ում չեն ապրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում