copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 23-06-2022

Պուտինը դարձել է ամենաքիչ ժողովրդականություն վայելող առաջնորդը աշխարհում. հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է ամենաքիչ ժողովրդականություն վայելող առաջնորդը աշխարհում։ Սոցիոլոգիական հարցումը, որը տասնութ երկրներում՝ Լեհաստանից մինչև Ավստրալիա, անցկացրել է Pew Research հետազոտական ​​կենտրոնը, ցույց է տվել, որ հարցվածների միայն 9%-ն է դրական վերաբերվում Ռուսաստանի նախագահին, 90%-ը բացարձակապես չի ընդունում նրա քաղաքականությունը։ Սա Պուտինի միջազգային աջակցության առավելագույն անկումն է հարցումների անցկացման քսան տարիների ընթացքում: Ռուսաստանում հասարակական կարծիքը չի ուսումնասիրվել։

Այսպես, ԱՄՆ-ում Պուտինին դրական է գնահատում հարցվածների միայն 6%-ը, իսկ 77%-ը՝ ծայրահեղ բացասական։ Գերմանիայում խոսքը համապատասխանաբար 14 և 85 տոկոսի մասին է։

Ամբողջովին ընկել է նաև Ռուսաստանի վարկանիշը. հարցվածների 85%-ը հայտարարել է նրա նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին։ Հակառուսական տրամադրություններն ընդգծված են հատկապես Լեհաստանում. այնտեղ հարցվածների 97%-ը բացասական կամ ծայրահեղ բացասական վերաբերմունք է արտահայտել Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանի նկատմամբ բացասաբար է տրամադրված ամերիկացիների 92%-ը (69%-ը՝ ծայրահեղ բացասական)։ Այնպիսի երկրում, ինչպիսին Իտալիան է, Ռուսաստանի նկատմամբ վստահությունը 2020 թվականի 48 տոկոսից այս տարի նվազել է մինչև 14 տոկոս:

Պարզվել է, որ Ռուսաստանի նկատմամբ ամենաքիչ բացասական վերաբերմունքն ունի Մալայզիան, որտեղ հետազոտության մասնակիցների միայն կեսն է խոստովանել, որ բացասական է վերաբերվում այդ երկրին, ընդ որում, Պուտինի վարկանիշն այնտեղ ավելի բարձր է, քան բուն Ռուսաստանինը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից