copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:03 22-06-2022

Գերմանիան չի միանա միջուկային զենքի արգելման պայմանագրին

Գերմանիան չի միանա միջուկային զենքն արգելող պայմանագրին, քանի դեռ պահպանվում է դրա կիրառման վտանգը հենց Գերմանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների դեմ։ Այսպես է կառավարությունն արձագանքել ընդդիմադիր կուսակցության պատգամավորի դիմումին:

Ավելի վաղ Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավոր Սևիմ Դաղդելենը դիմել էր կառավարությանը՝ միջուկային զինաթափման պայմանագրին Գերմանիայի միանալու հարցով։ Ի պատասխան՝ Նախարարների կաբինետը հայտարարել է, որ պաշտպանում է առանց միջուկային աշխարհի գաղափարը, սակայն այս պահին նման քայլը բացառվում է. «Զինաթափումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով իրավիճակն անվտանգության քաղաքականության ոլորտում: Քանի դեռ Գերմանիային և նրա դաշնակիցներին սպառնում է միջուկային զենքի օգտագործումը, ՆԱՏՕ-ի շրջանակում վստահելի միջուկային զսպման անհրաժեշտությունը պահպանվում է»։

Գերմանիայի կառավարությունը կարծում է նաև, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վկայում է այն սպառնալիքի մասին, որ Ռուսաստանը՝ իր միջուկային ներուժով, ներկայացնում է ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային և աշխարհին, ուստի միջուկային զսպման միջոցներից հրաժարվելը սխալ կլինի։

Գերմանիան չունի սեփական միջուկային զենք, սակայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում երկրի տարածքում են տեղակայված ամերիկյան միջուկային մարտագլխիկներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ