Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:27 20-06-2022

Սա Նիկոլ Փաշինյանի առնչությամբ ուղղակի կամ անուղղակի թափված արյան առաջին դեպքը չէ․ Սողոմոնյան

«Նախ և առաջ ասեմ, որ ցավում եմ կատարվածի համար, փաստորեն մենք տեսնում ենք, որ սա Նիկոլ Փաշինյանի առնչությամբ ուղղակի կամ անուղղակի թափված արյան առաջին դեպքը չի։ Ես ինձ չեմ վերապահում իրավունք վերջնական վերդիկտ դնելու, թե սա ինչի հետ էր կապված, բայց ժողովրդական խոսք կա, որ ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ըստ նրա՝ Հայաստանում կարող է արդյոք քաղաքական դրդապատճառներով սպանություն տեղի ունենալ։

Հիշեցնենք՝ երեկ Նիգավանում ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։ 2 երիտասարդ զոհվել է, իսկ 5-ը՝ վիրավորվել։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Վիրավորներից 2-ը այս պահին Հանրապետական հիվանդանոցում են։ Եվս մեկը, ցավոք, մահացել է։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը