copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:19 19-06-2022

«Մենք պետք է կրկին պատրաստ լինենք Եվրոպայում պատերազմի»․ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավար


Բրիտանական բանակի գլխավոր շտաբի նոր պետ Պատրիկ Սանդերսը զինվորականներին հայտարարել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն Եվրոպայում նոր պատերազմի։

BBC-ին հասանելի է դարձել հուշագիրը, որը ներքին փոստով տարածվել է բրիտանական զինվորականների շրջանում:
«Այժմ չափազանց անհրաժեշտ է ստեղծել այնպիսի բանակ, որը կկարողանա կռվել մեր դաշնակիցների կողքին և մարտերում հաղթել Ռուսաստանին», - ասել է Սանդերսը:

Նրա խոսքով՝ այժմ հիմնական խնդիրներն են՝ արագացնել բրիտանական զինված ուժերի արդիականացումը հանուն ՆԱՏՕ-ի հզորացման և թույլ չտալ Ռուսաստանին ավելի առաջ շարժվել եվրոպական տարածքով։

«Մենք այն սերունդն ենք, որը պետք է բանակը պատրաստի Եվրոպայում նորից կռվելու համար»,- ասվում է Սանդերսի շրջաբերականում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի