copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:57 19-06-2022

Ուկրաինայում արգելել են ռուսական երաժշտությունը լրատվամիջոցներում և հանրային վայրերում

Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է ռուսական երաժշտության վերարտադրումը ԶԼՄ-ներում և հանրային վայրերում, հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Ռադայի կայքի նյութերի համաձայն՝ օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 303 պատգամավոր։

Օրենքի տեքստում ասվում է, որ Ուկրաինայում արգելվում է հրապարակայնորեն կատարել և ցուցադրել «ֆոնոգրամաներ, տեսագրություններ և երաժշտական ​​տեսահոլովակներ», եթե դա Ուկրաինայում «ագրեսոր» հայտարարված երկրի քաղաքացու ստեղծագործությունն է։ Գերագույն Ռադան 2015 թվականին Ռուսաստանը հայտարարել է «ագրեսոր պետություն»։

Միաժամանակ Ռադան օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայի օկուպացված տարածքներից գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու տարածումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ