copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:58 19-06-2022

Ռոգոզինը SpaceX-ին և Boeing-ին մեղադրել է Ուկրաինայի համար տվյալներ հավաքելու մեջ

«Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ամերիկյան մասնավոր ընկերություններին մեղադրել է տեսողական և ռադիոտեղորոշիչ տվյալների հավաքագրման մեջ՝ Ուկրաինային հրթիռների ուղղորդման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ե՛վ Lockheed Martin-ը, և՛ Boeing-ը, և՛ այլ մասնավոր ընկերություններ, այդ թվում Space X-ը (...) այսօր զբաղված են կոնկրետ մեկ խնդրի լուծմամբ՝ ինչպես տեսողական՝ ինֆրակարմիր ռադիոտեղորոշիչ սարքերի միջոցով, այնպես էլ սովորական դիտարկման միջոցով իրական ժամանակում տեղեկատվության հավաքագրմամբ, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը հնարավորություն ունենան այդ տվյալներն օգտագործել իրենց բալիստիկ հրթիռներն ուղղորդելու կամ բազմակի արձակման հրթիռային համակարգերի գործարկման համար»,- ասել է Ռոգոզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ամերիկյան «մասնավոր տիեզերագնացությունը» ներկայացնող ընկերությունները Պենտագոնի կապալառուներ են կամ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գործակալներ։ Նրա խոսքով, «կոնգրեսականները կարգավորում են արբանյակների մասնավոր օպերատորների գործունեությունը, այդ թվում՝ այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին է դրանց ներգրավումը Ռուսաստանի դեմ պատերազմում»։ Որպես օրինակ Ռոգոզինը նշել է SpaceX-ը, որը պետական ​​սուբսիդիաներ է ներգրավել Starlink-ի արբանյակների համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը