Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:26 05-05-2022

Հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները՝ Թուրքիայում. թուրք վերլուծաբան

Թուրքական իշխանամետ «Diriliş Postası» լրատվամիջոցի վերլուծաբան Ռամազան Յաշարը անդրադարձել է հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը, փոխանցում է ermenihaber-ը։

«Թուրքական քաղաքականության հայկական պաշարումը» հոդվածում հեղինակը նշում է, որ արևմտյան աշխարհում երկու ժողովուրդ կա, որոնք անձեռնմխելի են՝ հայերն ու հրեաները։

«Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Ռամազան Յաշարը։

Նրա կարծիքով՝ իրականում ո՛չ թուրքական պետության քաղաքականությունը, ոչ էլ թուրք ժողովուրդը խնդիր չունեն հրեաների կամ հայերի հետ։ Բայց, օրինակ, Իսրայելի կողմից «պաղեստինյան հողերի օկուպացումը և այնտեղ մուսուլմանների հալածանքները», կամ Հայաստանի կողմից իբր «ադրբեջանական հողերի օկուպացումը» և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հայկական սփյուռքի լոբբինգը խնդիրներ են առաջացնում։ Դրա համար էլ Թուրքիան վերջերս խիստ դիրքորոշում է որդեգրել հայկական ու հրեական սփյուռքի լոբբիստական ուժերի դեմ։

Թուրք վերլուծաբանը փորձում է տարբեր հանգամանքների և ենթադրյալ փաստերի համադրում անել՝ հղելով հետևյալ հարցադրումը.
«Ինչո՞ւ է հրեական ծագումով Սորոսը ֆինանսավորում Էրդողանին, որը, ասում են, «ցանկանում է Թուքրիայում վերակենդանացնել օսմանցիներին»։ Եվ ինչո՞ւ է նույն Սորոսը ֆինանսավորում նաև Էրդողանի կառավարությունը տապալել ձգտող Օսման Քավալային, որը, ասում են, ծագումով հայ է»։

Ռամազան Յաշարն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ընդդիմադիր ուժերը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) և ազգայնական «Լավ» կուսակցությունը, անթաքույց ատելություն ունեն Թուրքիայի oսմանյան անցյալի հանդեպ, հատկապես՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նկատմամբ։

«Մի՞թե նրանց՝ ԺՀԿ, ԺԴԿ և «Լավ» կուսակցությունների թշնամանքը Աբդուլ Համիդի հանդեպ սնվել է հայկական մտածելակերպից և ատելությունից։ Ո՞րն է այդ կուսակցությունների ղեկավարների ելույթների կատաղի ատելության ևատելության աղբյուրը։ Ինչո՞ւ է նրանց բոլորի «կարմիր գիծը» դարձել Օսման Քավալան»։

Ամփոփելով իր դժգոհությունն ընդդիմադիր ուժերից և ակնարկելով հայկական ստվերային ազդեցությունը՝ թուրք վերլուծաբանն իր ընթերցողների դատին է հանձնում հետևյալ եզրակացությունը. «Տեղյա՞կ եք, որ արտաքին պաշարումից բացի, մենք արդեն նաև ներսից ենք պաշարված»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի