copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:57 18-06-2022

Երբ «խաղաղության աղավնին» հարամ է անում Կասկադում գարեջուր խմողների կյանքը

Դրսում կյանքը եռում է, սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն են, մարդիկ վայելում են ամառային տաք արևը, իսկ մարդ էլ կա՝ Նիկոլ անունով, գալիս ու ԱԺ ամբիոնից ասում է․ «Մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվն ավելի մեծ է, քան կարելի էր ենթադրել»։ Հետո ավելացնում․ «Չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»։

Հետո որ ասում են՝ այս մարդը միայն դժբախտություն, մահ ու կործանում է բերում, հակադարձում են, թե «մեր սիրելի վարչապետին բան մի ասեք, ինքը շատ բարի աչքեր ունի»։ Մի պահ պատկերացրեք՝ մարդիկ Կասկադում նստած գարեջուր են խմում՝ հույսով, որ Նիկոլը մեզ խաղաղություն է բերելու վերջապես, ու հանկարծ բացում են համացանցն ու տեսնում, որ իրենց «խաղաղության աղավնին» գուժում է մեր մոտալուտ կործանման, մի նոր պատերազմի և արհավիրքի մեջ ընկնելու մասին։ Պարզվում է, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվն այս ընթացքում ավելացել է, այսինքն՝ միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, նրանց էլի երկրներ, ցեղեր ու սուբյեկտներ են միացել։ Ու հետաքրքիր է, թե այդ ովքե՞ր են նրանք, որոնք այսքան տարի ձայն չէին հանում, հիմա հանկարծ հայտնվեցին ու որոշեցին, որ պետք է ոչնչացնեն մեզ։ Արդյոք դա Ամերիկա՞ն է, Ռուսաստա՞նը, Մոզամբի՞կը, թե՞ Պակիստանը, որ այդպես էլ չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Այդ ո՞ւմ հետ է շփվել գերագույն գլխավոր չարիքը, որ իր գիտակցական մակարդակում մեզ ոչնչացնողները քանակական կտրուկ աճ են գրանցել։

Իսկ գուցե մեզ ասելով՝ նա իրեն ու իր թիմի՞ն նկատի ուներ։ Ա՛յ այդտեղ իսկապես կարելի է հավատալ նրան, որ չի ստում, քանզի իրեն ու իր նմաններին ոչնչացնելու ցանկություն ունեցողները Հայաստանում իսկապես շատ են։ Հայաստանից դուրս, իհարկե, մասնավորապես հարևան երկու երկրներում, հակառակը, իրեն պահողների, փայփայողների թիվն է շատ, բայց այ նույ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, աշխարհի տարբեր ծագերում սփռված մեր միլիոնավոր հայրենակիցների շրջանում իսկապես շատ են իրեն ու իրենց ոչնչացնելու ցանկություն ունեցողները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր