Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 14:19 18-06-2022

Քսենյա Սոբչակը դժգոհել է Ռուսաստանում «նորմալ փոխարժեքով» արտարժույթ գնելու անհնարինությունից

Լրագրող և բլոգեր Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում գրել է դոլար և եվրո «նորմալ փոխարժեքով» գնելու անհնարինության մասին։
Այսպիսով, նա մեկնաբանել է ցանկացած փոխանակման կետից «որքան ուզում ես» արտարժույթ գնելու հնարավորության մասին հաղորդագրությունը։

«Նորմալ փոխարժեքով արտարժույթ գնելն անհնար է: Կամ տեղն ասեք. ես անձամբ կգնամ կգնեմ։ Երեկ (հունիսի 17-ին) դոլարի գնման փոխարժեքը մեկ խոշոր բանկում կազմել է մոտ 71 ռուբլի, չնայած այն բանին, որ իրական փոխարժեքը 49 է եղել»,- ասել է Սոբչակը։

Նա զարմացել է, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունում մարդիկ, որոնք «փող են վաստակել ազնիվ աշխատանքով», իրավունք չունեն դուրս բերել իրենց խնայողությունները դոլարով և եվրոյով։ Լրագրողն ընդգծել է, որ իրերի այս վիճակը դժվար թե «որևէ մեկին արդար թվա»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից