Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:47 17-06-2022

Օլիմպիական խաղերի տիտղոսակիր մարզիկներին նպաստ կտրվի՝ 500, 400, 300 հազար դրամի չափով. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ Կառավարության 2022 թվականի բյուջեի նախագիծը բխում է աշխարհի և Եվրոպայի առաջնության և վարկանշային մրցաշարերին մասնակցելու և Փարիզ- 2024 օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի հաղթողների և մրցանակակիրներին օլիմպիական խաղերի աշխարհի առաջնությունների 4-րդից և 8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին , ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին, սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունը։

Փաշինյանի խոսքով՝ համակարգը պետք է դարձնել ինստիտուցիոնալ, որը պետք է կանխատեսելի լինի.

«Այս որոշումը վերաբերում է գործող մարզիկներին՝ նրանց, ովքեր շարունակում են լինել մեծ սպորտի մեջ։ Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար մենք առանձին կարգ ունենք, որը գործում է։ Խոսքը այս պահին տիտղոսակիրների մասին է։ Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին կվճարվի ամիսը 500 հազար դրամ, երրորդ տեղը զբաղեցնողին՝ 400 հազար դրամ, այլ վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ։ Այս կարգը կգործի այնքան ժամանակ, մինչև այդ մարզիկն այդ տիտղոսը պահպանել է, եթե այդ տիտղոսը կորցրել է, այդ դեպքում արդեն այլ կարգավորումներ կգործեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի