copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:15 17-06-2022

Ազգադավությունը սեռական կողմնորոշում չի ճանաչում․ հայ նույնասեռականները հայրենիքի կողքին են

Հունիսի 17-ին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա առիթով Հայաստանից ու սփյուռքից մի խումբ նույնասեռականներ հայտարարություն են տարածել՝ իրենց դիրքորոշումն արտահայատելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ստորագրություններում անունները հիմնականում փակ են զգուշավորության համար, սակայն դրանց հետևում իրական մարդիկ են։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մենք, թեև սեռական ինքնությամբ տարբերվում ենք մեր բազմաթիվ ազգակիցներից, բայց ազգային ինքնությամբ չենք տարանջատվում։ Մենք կիսում ենք նույն տարածքը, պատմական նույն հիշողությունը, արժանապատվության նույն զգացումը, ազգային նույն երազանքը, հայերի պաշտպանության նույն ձգտումներն ունենք և շարժվում ենք նույն նպատակներով։ Այն, որ այս գիրը մեսրոպատառ է, ասվածի օրինակն է։ Մենք ձևավորված ենք հայ, և մեր մտահոգությունները կապված են հայերի խնդիրների հետ։

Մեր կենսաբանական տարբերությունը պատճառ չի կարող լինել մեր առաջնային ինքնության հարվածներին չդիմագրավելու համար, և սեռական կողմնորոշումը մարդկային ու ազգային արժեքների հետ չի հակադրվում։ Մենք ծնունդ ենք հայ ավանդական ընտանիքի ու բնականաբար չենք կարող դեմ լինել մեր ընտանիքներին ու չկրել նրանց հետ մեր հայրենիքին վերաբերող ցավերը։

Նույնասեռական լինելով հանդերձ՝ մենք խորապես ընկալում ենք մեր ազգի բազմացման կարևորությունը, որը Հայաստանի հարատևության գրավականն է»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում