copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:17 17-06-2022

ՏԿԵ նախարարը 18 բնակավայրերի մարզպետարանների համար պետբյուջեից 268․5 մլն դրամ է ուզում

Կառավարության հերթական նիստում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա ասաց, որ առաջարկված նախագծով նախատեսվում է մարզպետարաններին համաֆինանսավորմամաբ տրամադրել 268․5 մլն դրամ՝ 18 բնակավայրերի համար։

Փաշինյանը հավելեց, որ նախորդ շաբաթ Արարատի մարզ այցելության ընթացքում նոր որակի ճանապարհների կառուցմանն է ականատես եղել, ինչը շատ էական է ընդհանուր մթնոլորտի փոփոխության առումով, և շատ դրական տպավորություններով ու լիցքերով են վերադարձել Արարատի մարզից։ Անդրադառնալով մարդկանց հետ շփումներին՝ վարչապետն ասաց. «Գյուղացիների տեղեկացվածությունը մեր ծրագրերի նկատմամբ մի փոքր ավելացել է, մեր սիրելի գյուղացիների հետ քննարկումներում հասկացանք, որ կաթիլային ոռոգման համակարգը վերին սահմանաչափի ենք դրել, և վարձը հինգ տարի չենք ուզում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին