copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:25 15-06-2022

ԵՄ պատվիրակությունը և Սյունիքի մարզպետը քննարկել են մարզի համար ծրագրային առաջնահերթությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի թիմի ղեկավար Բելլա Նեստորովային, ԵՄ պատվիրակության ու Եվրոպական հանձնաժողովի այլ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, բանկի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում խոսվել է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Դիմակայունություն Սյունիք» ծրագրով մարզին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի, դրա բաղադրիչների, ինչպես նաև այդ համատեքստում մարզային իշխանությունների հետ համագործակցության մասին։ Քննարկվել են ներդրումների առանձին ոլորտները՝ կրթություն, սոցիալ-տնտեսական զարգացում, ենթակառուցվածքներ, ՓՄՁ զարգացում, բնապահպանություն ու էներգաարդյունավետություն, Արցախից տեղահանվածների խնդիրների լուծում և այլն։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աշխատակիցները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող Մեղրու սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագիրը։ Քննարկվել է նաև բանկի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» նախագծի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության հարցը։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է պատվիրակության այցը Սյունիք ու նշել այն առաջնահերթությունները, որոնք պետք է լինեն ԵՄ ներդրումներով նախատեսվող ծրագրերի հիմքում։ Մարզի ղեկավարը նաև փոխշահավետ ու գործընկերային սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է այն ծրագրերի մասին ևս, որոնք այս պահին ԵՄ աջակցությամբ իրականացվում են մարզում։

Պատվիրակությունը Սյունիքում է երկօրյա այցով ու տարբեր բնակավայրերում հանդիպումներ կունենա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ