copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 15-06-2022

ԱՄԷ-ում ուժի մեջ է մտել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ուժի մեջ է մտել առանց վիզայի ռեժիմը։ Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 14-ից։

Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի, ուղևորվել տարանցիկ և ԱՄԷ-ի տարածքում մնալ մուտքի օրվանից ոչ ավելի, քան 90 օր։ Նույն կանոնները գործում են ԱՄԷ քաղաքացիների համար Վրաստանում։

Մինչ այս ԱՄԷ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմից կարող էին օգտվել միայն Վրաստանի դիվանագիտական ​​և հատուկ/ծառայողական անձնագրեր ունեցողները, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նշենք, որ վաղվանից (հունիսի 16-ից) Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը կվերականգնի կանոնավոր չվերթները Թբիլիսիի և Աբու Դաբիի միջև։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր