Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:59 14-06-2022

Արագածոտնի մարզում կկատարվի համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում

Հունիսի 13-17-ը Արագածոտնի մարզում կիրականացվի համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր առավոտյան մեկնարկեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում՝ մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և աշխատանքային խմբի հավաքով։

Ներկա էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզային քաղպաշտպանության ծառայության պատասխանատու պաշտոնատար անձինք (ԱԻՆ, ոստիկանության, բժշկական կենտրոնների և այլ ներկայացուցիչներ)։

Բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց փոխմարզպետ Հարություն Գուլյանը՝ ներկայացնելով այս շաբաթ իրականացվելիք միջոցառումների օրակարգը։ Նա կարևորեց պատշաճ մակարդակի ՔՊ միջոցառումների անցկացումն ու դրանցում համայնքների համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը։

Ըստ օրակարգի՝ հունիսի 13-17-ը ՔՊ միջոցառումներ կիրականացվեն Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Թալին, Արագածավան համայնքներում և մի քանի կազմակերպություններում։

Արագածոտնի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատումը կամփոփվի շտաբային ուսումնավարժությամբ և մարզպետարանում արդյունքների զեկուցմամբ։

Ամենից շատ դիտված