Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:19 14-06-2022

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշը

«Հայփոստ» ընկերությունը մարեց և շրջանառության մեջ դրեց մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային:

350 դրամ արժեքով նամականիշի վրա պատկերված է հայտնի լիբանանահայ գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, հայազգի գիտնական Արտեմ Պատապուտյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արայիկ Հարությունյանը մեծ պատիվ համարեց Հայաստանում Արտեմ Պատապուտյանին հյուրընկալելը և նրա պատկերով նամականիշ թողարկելը: «Այս օրը հիշարժան կլինի ոչ միայն ներկաների, այլև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կներառեն այս նամականիշը»,-նշեց նա:

Դավիթ Սահակյանն էլ ընդգծեց, որ նամականիշի միջոցով ցանկանում են մեծարել Պատապուտյանին և դրա օգնությամբ նրան ճանաչելի դարձնել ու տեղեկությունը տարածել ամբողջ աշխարհում:
Կարեն Թռչունյանը կարծում է՝ Արտեմ Պատապուտյանը կարող է ոգևորել երիտասարդ գիտնականներին, որոնք գուցե ապագայում համալրեն գիտության նվիրյալների շարքը:

Հայկ Կարապետյանն էլ շեշտեց, որ բոլոր հայերն են պարծենում Պատապուտյանի նման մարդկանցով: Նա հույս հայտնեց, որ գիտնականն առաջիկայում գործունեություն կծավալի նաև Հայաստանում և իր գիտելիքները կփոխանցի Հայաստանի երիտասարդ գիտնականներին:

«Ես չգիտեմ կա՞ն Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ, որոնք պատկերվել են նամականիշի վրա: Կարծում եմ՝ նրանք նախանձում են ինձ: Սա հրաշալի ձև է ասելու, թե որքան եք կարևորում գիտությունը, իսկ ինձ համար սա առանձնահատուկ նվեր է, քանի որ փոքր տարիքում եղբորս հետ հայկական նամականիշներ էինք հավաքում: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր իմ պատկերը կտեսնեմ նամականիշի վրա»,-բոլոր ելույթները լսելուց հետո ասաց Պատապուտյանը:

Նա հույս հայտնեց իր փորձով ոգեշնչել երիտասարդ գիտնականներին զբաղվել իրենց սիրած գործով ու հասնել հաջողությունների:

Թողարկման օրը՝ 14 հունիսի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ.

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի