Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:12 14-06-2022

Անձրևաջրերը լցվել են Լեռնագոգ գյուղի երկհարկանի շենքի նկուղները․ ԱԻՆ

Հունիսի 14-ին, ժամը 16։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ։

Ամենից շատ դիտված