Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:47 14-06-2022

Արցախում 29-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել

Հունիսի 13-ին` ժամը 17:45-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ Ոստիկանության հերթապահ մասում, հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Ազատամարտիկների անվան այգու հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տանիքից անհայտ անձը փորձում է իրեն ցած նետել:

ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի գլխավորությամբ, անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Պ.-ն (ծնված 1993թ.) ֆինանսական խնդիրներով պայմանավորված, գտնվելով հոգեկան ապրումների մեջ, ինքնասպանություն գործելու նպատակով նշված կիսակառույց շինության տանիքում՝ ածելիով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում երակները կտրելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել և փորձել է ցած նետվել բարձրությունից:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո՝ ինքնասպանության փորձը կանխվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ