Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:41 14-06-2022

Հրշեջ-փրկարարները մոտ 2000 քմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ ԱԻՆ

Հունիսի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մոտ 2000 քմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։