copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:04 13-06-2022

Շատ առարկաների ուսուցիչներ չկան, հո ՔՊ-ականները չե՞ն դասավանդելու

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր ահազանգ է հնչեցրել՝ 3500 ուսուցիչ 65 տարեկանից բարձր է, իսկ մեկ տարում 877-ով ուսուցիչների թիվը պակասել է: Հանրակրթության ոլորտին վերաբերվող վիճակագրությունն անչափ տխուր է, երիտասարդները չեն ցանկանում դպրոցում աշխատել, բնագիտական մի քանի առարկաների գծով ընդհանրապես դիմորդներ չկան, դպրոցներում ուսուցիչների լուրջ պակաս կա: Ովքեր էլ մանկավարժական բուհեր են ավարտում, գերադասում են այլ աշխատանքով զբաղվել:

Բայց սա կարծես իշխանություններին առանձնապես չի մտահոգում, հատկապես որ նրանց պատգամավորներից ոմանք միջնակարգ ու միջին մասնագիտական կրթությամբ էլ վատ չեն ապրում:

Այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ շեփորում են, թե դպրոցներ ու դասասենյակներ են նորոգել, ուսուցիչների կամավոր ասեստավորումն են գովազդում: Հետաքրքիր է՝ մի 10 տարի անց, որ ուսուցիչներ չլինեն, ո՞ւմ են ատեստավորելու կամ ո՞ւմ են թողնելու վերանորոգված դպրոցները:

Մեկ ամիս առաջ ֆեյսբուքի իր էջում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդեասյանն էլ էր գրել, որ դպրոցը թողնելու ցանկություն առաջանում է ամեն 6-րդ ուսուցչի մոտ, իսկ համավարակից հետո յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչն է ուզում թողնել դպրոցը:

Պետությունը՝ ի դեմս այս ապաշնորհ իշխանությունների, ուսուցիչներին մենակ է թողել իրենց հոգսերի ու խղճուկ աշխատավարձերի հետ, քովիդի ժամանակ խեղճ մանկավարժները առանց տեխնիկական միջոցների ապահովման եւ բացառապես իրենց միջոցների, ժամանակի ու առողջության հաշվին «քամվելով» կարողացան հաղթահարել այդ մարտահրավերը եւ պարապել իրենց դասերը:

Փոխնախարարը գրել էր, որ պատրաստի լուծումներ ու մեխանիզմներ չկան, եւ ապավինել էր մանկավարժների առաջարկներին:

Լուծումներ, պարզվում է, միայն իրենց պարգեւավճարների եւ անհեթեթ թղթաբանության ու իբր բարեփոխումների համար կան, իսկ ուսուցիչը անտեսված խավ է՝ գլխին 1000 հրամայող: Ի դեպ, 30200 ուսուցիչներից միայն մեկն է 70 տոկոս հավելավճար ստանում՝ տարակարգի եւ կամավոր ատեստավորման հավելավճարների համադրմամբ, ինչի մասին դարձյալ իր էջում ակամա խոստովանել էր Ժաննա Անդրեասյանը:

Այնպես որ, ուսուցիչների (թեկուզ ատեստավորված) աշխատավարձերի բարձրացման բարեփոխումը նիկոլական հերթական փուչիկն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին