Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:33 13-06-2022

Ֆրանսիական TotalEnergies-ը կկարողանա ԵՄ գազ մատակարարել Կատարից

Ֆրանսիական TotalEnergies-ը դարձել է Կատարի խոշոր էներգետիկ նախագծի առաջին օտարերկրյա գործընկերը: Եվրոպացիները North Field East (NFE) գազային նախագծի 6.25% բաժնեմասը ձեռք են բերել մոտ 2 միլիարդ դոլարով, հաղորդում է France 24 հեռուստաալիքը։

NFE-ը Կատարին կօգնի մինչև 2027թ.-ն ավելի քան 60%-ով ավելացնել բնական հեղուկ գազի արտադրությունը, հայտարարել են TotalEnergies-ից: Գործարքը կօգնի փոխհատուցել Ռուսաստանից ընկերության դուրս գալը:

Կատարի էներգետիկայի նախարար Սահադ Շերիդա ալ-Քահաբին ասել է, որ համատեղ ձեռնարկությունը կգործի մինչև 2054թ.-ը։ Այլ օտարերկրյա ընկերություններ նույնպես բաժնեմասեր ձեռք կբերեն NFE-ում, բայց դրանցից ոչ մեկն ավելի մեծ չի լինի TotalEnergies-ի բաժնեմասից, ասել է Քահաբին՝ չհրապարակելով ընկերությունների անունները: Ոլորտի աղբյուրներն ասել են, որ խոսքը ExxonMobil-ի, Shell-ի և ConocoPhillips-ի մասին է:

Հունիսի 3-ին Եվրամիությունն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Սահմանափակումները ներառում են նաև ռուսական նավթի մասնակի էմբարգո։ ԵՄ-ն որոշել է վեց ամսվա ընթացքում դադարեցնել ռուսական նավթի ներկրումը, իսկ ութ ամսվա ընթացքում՝ նավթամթերքի ներկրումը։ Եվրոպական երկրներն այժմ էներգառեսուրսների այլընտրանքային մատակարարներ են փնտրում։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
20:24 Մարգարիտա Սիմոնյանը ներել է իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին