Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:39 12-06-2022

Գերմանիան Իսպանիային թույլ չի տվել տանկեր փոխանցել Ուկրաինային

Գերմանիան հավանություն չի տվել Ուկրաինայի զինված ուժերին գերմանական Leopard 2А4 տանկեր փոխանցելու Իսպանիայի մտադրությանը։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Եթե ​​Բեռլինը կողմ լիներ Մադրիդի որոշմանը, ապա դա առաջին դեպքը կլիներ, երբ ՆԱՏՕ-ի երկրները արևմտյան արտադրության համեմատաբար ժամանակակից տանկեր են փոխանցում Ուկրաինային։

Իսպանիան մտադիր էր Ուկրաինայի զինված ուժերին 1990-ականների արտադրության 40 գերմանական Leopard տանկ փոխանցել։ Սակայն, ընդունված միջազգային կանոնների համաձայն, նա պետք է նախ իր որոշումը համաձայնեցներ այդ տանկերն արտադրող երկրի հետ։ Ըստ գերմանական Business Insider պարբերականի, Իսպանիայի իշխանությունները նույնիսկ ներողություն են խնդրել Գերմանիայից իրենց ծրագրերի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անհանգստություն պատճառելու համար:

Մինչ այս Իսպանիան Ուկրաինային է մատակարարել միայն թեթև զենք և զինամթերք, ինչպես ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը։ Իսպանիային պատկանող Leopard տանկերը նախատեսվում էր վերանորոգել Լատվիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի բազայում, որտեղ արդեն մոտ 500 իսպանացի զինծառայող կա, և հենց այդտեղ էլ ուկրաինացի տանկիստների վերապատրաստում անցկացնել։

Համաշխարհային լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ չնայած պաշտոնական հայտարարությունների բացակայությանը, ՆԱՏՕ-ի երկրները լուռ պայմանավորվածություններ ունեն Ուկրաինային ծանր հարձակողական զենք և արևմտյան արտադրության զրահատեխնիկա չմատակարարելու հարցում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել