copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:39 10-06-2022

Տավուշի մարզային զորակոչային հաձնաժողովը հերթական նիստն է անցկացրել

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է մարզային զորակոչային հաձնաժողովի հերթական նիստը, որը վարել է մարզպետ, զորակոչային հաձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային N1 և N2 ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել 2022 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման անձնական գործերը։

Նիստում անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։