copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:37 10-06-2022

Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը. Էդգար Ղազարյան

Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։

Եթե դա անեի բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»։

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները, մի քանի շղթա կազմած, փակել են այն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ