copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:59 09-06-2022

Դումանյանը դեմ չէ լեզուների «պոպուլյարիզացիային», այդ թվում՝ ռուսերենի

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում կրկին հայտարարել է, որ տեղի տալով հայկական կողմի ցանկությունը՝ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա: Նա նաեւ ասել է, որ պետք է ավելացնել հնարավորությունները այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք ցանկանում են բուհերում ուսումնառությունը շարունակել ռուսերենով:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ ՏԵՂԻ ՏԱԼՈՎ հայկական կողմի ցանկությանը,այսինքն՝ դուք եք խնդրում, դուք, որ վասալի ու խոպանչու հոգեբանություն ունեք:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներին ասել էր, թե հետաքրքրված են օտար լեզուների «պոպուլյարիզացիայով», այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Նաեւ շեշտել էր, որ լեզուների իմացությունը, հատկապես ռազմավարական գործըներոջ լեզվի, առավելություն է:

Ինչ վերաբերվում է նախարարի օգտագործած ռուսերեն «պոպուլյարիզացիա» բառին, ինքը վաղուց «պոպուլյարիզացվել» է անտեղյակ մարդ, որովհետեւ ցանկացած արտասահմանյան գործուղման մեկնում է կոնկրետ ոլորտի փոխնախարարի հետ, քանի որ որեւէ ոլորտից գլուխ չի հանում, ինչը փաստում է նաեւ ասուլիսներին թղթից մամուլի հաղորդագրություն ընթերցելը:

Իսկ այն ուժը, ում Կառավարությունում ինքը նախարար է, հայտնի է ապազգայնության «պոպուլյարիզացիայով»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում