Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:20 09-06-2022

Սա 2020-ի պայքարի շարունակությունն է, առաջնագիծը փոխվել է, բայց պայքարը նույն է․ պատերազմի մասնակից

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հերթական հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, բժիշկ Հայկազ Հարությունյանը․

« Խոսքս ուզում եմ սկսել 2020 թվականի դեպքերից՝ այն ժամանակից, երբ մենք զենք վերցրինք ու գնացինք առաջնագիծ՝ հույս ունենալով, որ կունենաք Արցախյան հարցի հաղթական և վերջնական լուծում։

Բայց օր օրի մենք տեսանք կորուստներ, բայց ծնկի չեկանք։ Պատերազմի խայտառակ ղեկավարման ու Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեզ կանգնեցրին անավարտ պատերազմի վիճակում։ Այդ ժամանակ իշխանությունը ընդամենը պետք է երկիրը ծնկի չբերեր և փորձեր վայրկյան շուտ ճգնաժամից հանել։ Բայց օր օրի հասցրին նրան, որ մենք համոզվեցին, որ իշխանությունները լռիվ հակառակ ուղղությամբ են գնում։

Մեր այս պայքարը նրա համար է, ինչի համար պայքարում էին 2020-ին, այս ամենը նրա շարունակությունն է։ Առաջնագիծը փոխվել է, սակայն պայքարը նույն է, պայքարը հանուն հայրենքի է, հանուն այն տղաների է, և մենք այս պայքարը պետք է շարունակենք»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին