copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:54 09-06-2022

Սպանություն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 44-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից, և տեղեկացվել, որ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 44-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, իսկ ժամեր անց՝ 04:50-ին, հաղորդվել է, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը մահացել է:
Փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Արարատ քաղաքի՝ 1966թ. ծնված բնակիչ է:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև Արարատ քաղաքի բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին