Ներքին 4 տարի առաջ - 13:38 09-06-2022

Իշխանության ղեկին գտնվող մարդկանց այս խումբն արել է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին սպառնալիքներ ստեղծելու համար․ Վարդևանյան

ՌԴ ԱԳՆ ղեկավարը պետք է արձանագրի, որ Հայաստանում այժմ իշխանության ղեկին գտնվող մարդկանց խումբն ընդամենը ֆորմալ ուժ է։ Նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այսինքն՝ Արցախի շահերը։ Այս մասին ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ռուսաստանի Դաշնությունը եղել է և կլինի Հայաստանի ու հայ ժողովրդի դաշնակիցը, եղբայրական երկիր մեզ համար։

Միևնույն ժամանակ բոլորս գիտենք, որ վերջին չորս տարիների ընթացքում զուտ ֆորմալ իշխանության ղեկին գտնվող մարդկանց այս խումբն արել է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին սպառնալիքներ ստեղծելու համար։ Դա փաստ է։ Վստահ ենք, որ մոտ ապագայում, հենց որ դե յուրե մարդկանց այս խումբն այլեւս չի լինի իշխանության, այդ սպառնալիքները կվերանան, եւ Հայաստանը հզոր երկիր կդառնա, որն Արցախի, մեր եղբայրների եւ քույրերի անվտանգության իրական երաշխավորն է: Եւ դա փաստ է, դա փաստ է»,- ասաց ընդդիմադիրը։

Վարդևանյանի խոսքով՝ իշխանության մեջ գտնվող մարդիկ ներկայացնում են միայն իրենց շահերը. «Եթե նույնիսկ տարբեր խոստումներ տան, հայտարարեն որոշակի փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամության մասին, այդ ամենն իրավական ուժ չի ունենա։ Դա ընդհանրապես չի լինի»,- ընդգծեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում