copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:10 26-01-2023

Կիևը Վրաստանում գտնվող իր քաղաքացիների համար սպառնալիքներ չի տեսնում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների համար որևէ սպառնալիք չի տեսնում։ Ինչպես փոխանցում է վրացական
Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Կիևում կայացած Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիի և Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբեյնիսի հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը։ Վրացական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի աջակցությունն ու համերաշխությունն Ուկրաինային։

Ուկրաինական կողմը երախտագիտություն է հայտնել Վրաստանին ինչպես քաղաքական աջակցության, այնպես էլ պատերազմի ընթացքում ցուցաբերած կարևոր մարդասիրական օգնության համար։

Այս համատեքստում Ուկրաինայի փոխարտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի փախստականներին ընդունելու համար՝ նշելով, որ Կիևը երախտապարտ է Թբիլիսիին իր քաղաքացիներին ընդունելու ու ոաջակցության համար։ Նրա խոսքով՝ իրենք ոչ մի վտանգ չեն տեսնում Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիների գտնվելու հետ կապված։

Միևնույն ժամանակ նախօրեին Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպում է տեղի ունեցել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հետ։ Հանդիպումից առաջ Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Կասյանովը հրավիրվել է պարզաբանումների՝ լրատվամիջոցների վերջին հայտարարությունների վերաբերյալ, և նշել, որ հանդիպմանն այլ հարցեր չեն քննարկվելու։

Ենթադրաբար խոսքը «Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված հարցազրույցի մասին է , որտեղ Կասյանովը չի բացառում, որ Ուկրաինայի քաղաքացիները կարող են տարհանվել Վրաստանից, եթե նրանց համար վտանգավոր իրավիճակ ստեղծվի Ռուսաստանի և Վրաստանի միջև չվերթների հնարավոր վերականգնումից հետո ռուսների զանգվածային հոսքի պատճառով։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում