Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:22 08-06-2022

Համայնքների սոցիալական աշխատողները բավարար հմտություններ չունեն. Ջուլհակյանը՝ փոխնախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացնում է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագաիծը։

Փոխնախարարն ասաց, որ սոցիալական պաշտպանության բնագավառում նախատեսվող խնամք՝ ցերեկային կամ շուրօրյա, կարող են ստանալ այն երեխաները, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, այսինքն՝ գործող իրավական ակտի համար սահմանվում է իրավական նորմ.

«Սահմանված են այն բոլոր սոցիալական պաշտպանության հաստատության տիպերը, որտեղ կարող են շուրջօրյա խնամք կամ ցերեկային խնամք իրականացնել այն երեխաների համար, ովքեր գտնվում են առանց ծնողական խնամքի։ Նախագծով իրականացվում է երեխաների այլընտրանքնային խնամք, որը խնամքի կազմակերպման ձևերից մեկն է՝ ընտանեկանին մոտ միջավայրում խնամակալ տրամադրել, հոգաբարձու նշանակել և մասնավորապես երեխաների խնամքը կազմակերպել, որի համար ծառայում է խնամակալության ինստիտուտը, որը կոչվում է այլընտրանքային խնամք։ Մյուս լիազորող նորմը վերաբերում է որդեգրման կարգին։ Որդեգրման կարգը, ըստ էության, գործում է, բայց իրեն վերաբերելի լիազորող նորմ չի գործել տարիներ շարունակ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուհակյանն ասաց փոխնախարարին, որ սոցիալական աշխատողների ինստիտուտը պետք է լավ աշխատի. «Համայնքներում հոգեբաններ պետք է աշխատեն, իսկ ցավոք սրտի, համայնքերի աշխատողները բավարար հմտություններ չունեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան