Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:09 07-06-2022

Իրենց չդատապարտելը բերեց նրան, որ հունիսի 3-ին կիրառվեց հատուկ միջոց․ Քրիստինե Վարդանյան

Ընդդիմությունը շարունակում է ակցիաները։ Այժմ նրանք ԵՄ դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անելու համար։

«Այն, ինչ արձանագրվեց, իսկապես փաստ է․ մի կողմից մենք տեսել ենք երկիր ներքին գործերին միջամտություն, որը բոլոր դեպքերում դատապարտելի է, և տեսել ենք քաղաքական գնահատականներ, բայց նաև տեսել ենք ճիշտ և տեղին, մարդու իրավունքների վերաբերյալ արձագանքներ, որոնք բոլոր իշխանությունների համար զսպող գործիքներ են հանդիսանում։ Հիմա որևէ մեկը չի ակնկալում ներքին գործերին միջամտություն, բայց ակնկալում է ոչ երկակի ստանդարտների կիրառում, և նույնպիսի անաչառություն դրսևորման պարագայում մենք կունենայինք այս բռնությունների դատապարտում, որը չէր ծնի նոր բռնություն։ Իրենց չդատապարտելը, նախկին բռնությունները մինչև հատուկ միջոցի կիրառումը բերեց նրան, որ հունիսի 3-ին կիրառվեց հատուկ միջոց։ Եթե մենք ունենայինք դատապարտում նախկինում տեղ գտած բռնությունների նկատմամբ, ես վստահ եմ, որ հունիսի 3-ին երկու-երեք անգամ ավել կմտածեին, նոր կկիրառեին կամ ընդհանրապես չէին կիրառի բռնություն։»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ԵՄ դեսպանատան մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին