Ներքին 4 տարի առաջ - 12:18 07-06-2022

Դեսպանը մի ծպտուն անգամ չի հանում, կույր ու լուռ է ձևանում․ Աննա Գրիգորյան

Ընդդիմությունը շարունակում է ակցիաները։ Այժմ նրանք ԵՄ դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու համար։

«Այստեղ նստած դեսպանը առիթը բաց չէր թողնում և կոնկրետ հայտարարություններ էր անում, 2008թ-ի դեպքերի քաղաքական ենթատեքստերն էր ներկայացնում և կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր և լուռ է ձևանում, բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք, որ Դուք պետք է կողմորոշվենք՝ Դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում։ Թիվ մեկ քաղաքական մարմնի ներկայացուցիչը։ Երբ մեր գործընկերները կալանքի տակ էին գտնվում, ասում էինք՝ սա աբսուրդ է, թիվ մեկ քաղաքական մարմինը ներկայացնող, ժողովրդի կողմից ներկայացվող մարդը, անձեռմխելիություն ունեցող անձը չի կարող կալանքի տակ գտնվել, նրանք աչքը նույնիսկ չէին թարթում՝ մտահոգություն արտահայտելու համար»։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասենյակի դիմաց՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում, բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով՝ վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ