Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:44 06-06-2022

Քաղաքացին տուգանքի և ծեծ ու ջարդի «մատերիալ» է

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության ներկայացուցիչների անուններով միմյանց անվանարկելը դարձել է մոդայիկ: Կարող է նույնիսկ բանը հասնել նրան, որ օրինակ՝ միմյանց Նիկոլ կամ Էդմոն Մարուքյան ասողները ծեծկռտուք սկսեն: Կամ ինչ իմանար Տիգրան Գ-ի դուստր եւ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալ Էրատոն, որ դարեր անց իր անունը համարժեք է լինելու թունդ հայհոյանքի:

Պիցցայակեր, զոմբի, ժեխ, նիկոլազավր, Քոչոյի ու Սերժի ստրուկներ, Լեւոնի վկաներ․ ահա այն բառամթերքից մի բույլ, որ ներմուծվել է հենց Փաշինյանի բերած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո: Ի դեպ, «թավշյա» ժամանակներում մեծ թիվ են կազմում սոցցանցերում արված արտահայտությունների համար դատի տալու դեպքերը:

Օրինակ՝ Վահագն Ալեքսանյանը կրկին դատի է տվել քաղաքացուն՝ իր անձը համեմատության մեջ դնելու համար։ Նրա համոզմամբ՝ անպարկեշտ եղանակով վիրավորել են իր արժանապատվությունը: Նույնն էլ Փաշինյանի եւ կնոջ պարագայում է, սոցցանցերում արված մեկնաբանությունների համար մարդկանց դատի են տվել նաեւ ՔՊ-ական նախարարներ ու իշխանական այլ պատգամավորներ: Նրանք համամիտ չեն իրենց տրվող պատկերավոր բնորոշումների, իրենց ու այլ շնչավորների միջեւ զուգահեռների հետ:

Չգիտես ինչու, սակայն, Փաշինյանի «շնաբարո դուրսպրծուկներ» կամ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությունները նույն ՔՊ-ականների կողմից հաճոյախոսություն են ընկալվում, հայհոյանք չի համարվում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ֆեյբուքյան «լայվում» հնչեցրած «բարեւ, բ-ի տղա» արտահայտությունը, իսկ նրա մոր՝ ցուցարարներին ուղղած միջնամատը «ստուգաբանվում» է իբրեւ անպարտելիության ժեստ:

Նախկինում, երբ ուզում էին մեկին խայթել, համեմատում էին Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի հետ: Հիմա էպիտետները շատացել են, եւ ամեն արտահայտության տակ պաշտոնյան կարող է ենթատեքստ տեսնել ու մտածել, որ իր արժանապատվությունը խայտառակ վիրավորվել է:

2018-ին Փաշինյանն իշխանության գալիս հայտարարում էր, թե քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ: Անցել է 4 տարի, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլեւ ծեծ ու ջարդի մատերիալ է դարձել: Ոստիկանության գործողությունները դա են փաստում, կիրառված հատուկ միջոցներն էլ՝ բոնուս: Իսկ Արցախը հանձնած, Հայաստանի ինքնիշխանությունը «պլանի տակ» դրած Փաշինյանն այս ֆոնի վրա մի քանի հարյուր անվտանգության աշխատակիցներով շղթայված՝ գինի է խմում Սարյան փողոցի վրա եւ լուսանկարվում օտարերկրացիների հետ: Հայաստանցիներից ժողովրդի վարչապետը վաղուց զգուշանում է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել