copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 18:14 06-06-2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Գլազգո

Այսօր՝ հունիսի 6-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Գլազգո, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցելու է Շոտլանդիայի հավաքականի հետ։

Շոտլանդիա - Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։