Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:02 06-06-2022

Գերիների հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում. Ա. Միրզոյան

2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ԱԳՆ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով նախարարության հաշվետվությունը, ասաց, որ առաջին հատվածը քաղաքական-բովանդակային է, իսկ երկրորդ հատվածը՝ բյուջետային-ֆինանասական։

Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի և այլ առչվող հարցերով՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում 2021 թվականին շրջանառվել է ավելի քան երեք տասնյակ փաստաթուղթ. «Նույն թեմաներով ԵԱՀԿ շրջանակներում շրջանառվել է շուրջ 70 փաստաթուղթ, այդ թվում՝ Արցախի իշխանությունների հայտարարությունները», - հայտնեց Միրզոյանը։

ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման համար։

«Գերիների հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։ Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում»,- ասաց Միրզոյանը։

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիթորինգային գործընթացների վեաբերյալ բանաձևում՝ կոչ անելով անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը։ ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումների կողմից Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունը, հորդորել է Ադրբեջանին վերադարձնել նրանց հայրենիք։

«ՀՀ ներկայացուցիչների խնդիրն է մշտապես բարձրաձայնել և բարձրաձայնում են․ բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում քննարկվել է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես հանցագործություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում