copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:25 08-04-2022

Հայաստանի շահերից է բխում հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը. Էդուարդ Աղաջանյան

Բրյուսելի կարևոր հանդիպումից մեկ օր առաջ հակաիշխանական ուղերձներով հանրահավաք անելը պետության շահերից չի բխում, վարչապետի դիրքերը չի ամրացնում։ Հանրահավաքում հնչած մեղադրական ուղերձները սեղանի շուրջ վարչապետի դիրքերը չէին կարող ամրացնել։

Այս մասին «Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Բացի այդ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է նաև հայկական կողմի դիրքորոշմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ։

Ըստ նրա` կողմերից մեկից` Ռուսաստանից Հայաստանը դրական ազդակներ ունի, ինչի մասին անգամ անհրաժեշտ չի համարում խոսել. «Ռուսաստանը պատրաստակամ է այդ ձևաչափով շարունակել աշխատանքները։ Նույն պատրաստակամությունը առանձին շփումներում ստացել ենք նաև Ֆրանսիայի և ԱՄՆ մեր գործընկերներից»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը, Էդուարդ Աղաջանյանն արձագանքել է․ «Դա Լավրովի ընկալումն է։ Ես վստահ եմ, որ այս լարված ֆոնին նման ընկալումներ հնարավոր են»։

Հարցին,թե արդյո՞ք նոր ձևաչափի անհրաժեշտություն չկա, Էդուարդ Աղաջանյանը միանշանակ բացառեց. «Հայաստանի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում